Accueil • L’oulipien de l’année • Retour de Babel •
Traduction en arménien
Սահման անցնելը միշտ մի փոքր հուզիչ է. փայտե ուղեփակոցով ձևավորված մի երևակայական սահմանագիծը բավական է, որ ամեն ինչ փոխվի՝ մինչև անգամ բնապատկերը։ Նույն օդն է, նույն հողը, բայց ճանապարհն այլևս նույնը չէ. փոխված են ճամփեզրի ցուցանակները։ Հացի խանութներն այլևս նման չեն մեր իմացած հացի խանութներին, հացերն էլ չունեն իրենց նախկին տեսքը։